Վթար՝ Վանաձորում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Ապրիլի 25-ին, ժամը 18:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի սկզբնամասում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մատակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Հ. Ք., 1999 թ.) և «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Յ. Ք., 1946 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով վարորդները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Յ. Ք.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Ք.-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: