Պատրաստ ենք բանակցությունների. Նիկոլ Փաշինյան
Հանրապետության հրապարակում ապրիլի 25-ին կայացած հանրահավաքի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են բանակցությունների:
«Այդ բանակցությունները, ինչպես նախկինում պնդել ենք, պետք է վերաբերեն իշխանության խաղաղ և անցնցում փոխանցմանը: Պատրաստ ենք քննարկել անցումային շրջանի, ժամանակավոր կառավարության գործունեության հետ կապված ցանկացած հարց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն առկա քաղաքական իրողությունների հետ և կոնսենսուսով առաջադրեն թեկնածու՝ հենվելով ԱԺ կանոնակարգ օրենքի և Հայաստանի օրենսդրության վրա:
Փաշինյանը նշեց նաև, որ ապատեղեկատվություն է տարածվում, թե Սերժ Սարգսյանը լքել է երկիրը: «Սերժ Սարգսյանի և որևէ քաղաքացու նկատմամբ վենդետայի դրսևորում չկա: Սերժ Սարգսյանը չի հեռանում Հայաստանից և ճիշտ է անում»,- շեշտեց պատգամավորը: