Էդվարդ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել. «Интерфакс»
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր երեկոյան Մոսկվա է մեկնել։ Այս մասին գրել է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրին։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գործակալության հետ զրույցում հաստատել է իր ղեկավարի գործուղման մասին տեղեկությունը, սակայն չի հստակեցրել, թե որտեղ է մեկնել Նալբանդյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: