Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան հրապարակում. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան խոսքով՝ այս օրերին Կարեն Կարապետյանն իր մոտ է հրավիրում դեսպաններին և ասում, թե շարժման ղեկավարները հակասահմանադրական գործողություններ են իրականցնում, երբ ասում են, թե վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա Հանրապետության հրապարակում:
«Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան հրապարակում, այլ ասում ենք, որ հրապարակն ու ՀՀ ժողովուրդն ունի վարչապետի թեկնածու, և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ, կոնսենսուսով առաջադրեն այդ թեկնածուին և քվեարկությամբ այդ թեկնածուին ընտրեն ՀՀ վարչապետ»,- նշեց նա: