Քննարկվում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական վերջին իրադարձությունները պատմական նշանակություն ունեն: Կայացվել և դեռևս կայացվելու են պետականության ղեկավարման հարցում կարևորագույն որոշումները:
Հայաստանի քաղաքական էլիտան դիտարկում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի վարչապետության տարբերակին են հակված նաև Հայաստանում իրենց աշխատանքը կատարող մի քանի ազդեցիկ երկրի դեսպաններ: Նրանց կարծիքով՝ Հայաստանում ժողովրդական լայնամասշտաբ աջակցություն ունի հենց Գագիկ Ծառուկյանը: