ԲՀԿ-ի միանալը շարժմանը հենց այն գրավականն էր, որ շարժումը վերջնական հաղթանակի կհասնի. քաղաքագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության միանալը Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը առանցքային էր: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով, մեծ հաշվով, արդեն պարզ է, որ իշխանություններն այլևս որևէ ձևով չեն կարող կանգնեցնել այս շարժումը, դա հնարավոր չէ:
«Օբյեկտիվորեն շարժումը հասնելու է տրամաբանական հաղթանակի, և նաև տրամաբանական է, որ տարատեսակ, փոքր ու մեծ քաղաքական ուժեր հասկանում են իրավիճակը և կոնսոլիդացվում են այս շարժման շուրջը»,-ասաց նա:
Բոզոյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժի՝ ԲՀԿ-ի միանալը շարժմանը և իր անդամների մասնակցությունը այսօր Երևանում բողոքի ակցիաներին, չդարձավ այն առանցքային քայլը, որը կարող է հանգեցնել ժողովրդական շարժման հաղթանակին. «Բնականաբար, ԲՀԿ-ի միանալը շարժմանը հենց այն գրավականն էր, որ շարժումը վերջնական հաղթանակի կհասնի: Դա միանշանակ շարժմանը նոր որակ ու նոր շեշատադրում է փոխանցում: Դա ինստիտուցիոնալ բնույթ կարող է կրել և իշխանությունը, մեծ հաշվով որևէ շանս չունի դա կանգնեցնելու համար»,-ընդգծեց քաղաքագետը:
Մանրամասները՝ այստեղ: