Բոլորը պետք է հաշվի նստեն հրապարակի հետ. օրորոցային խաղաղություն պետք է լինի. Սասուն Միքայելյան
Հանրապետության հրապարակում պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ բոլորը պետք է հաշվի նստեն հրապարակի հետ: Սա է իրողությունը:
«Տարիների ընթացքում այս իրողությունը չէր կայանում, բայց հիմա կայացավ: Օրորոցային խաղաղություն պետք է լինի»,- ասաց նա՝ նշելով, որ սա վերածնունդ է, և ոչ մեկն իրավունք չունի բռնանալ մեր ապագային:
Ըստ պատգամավորի՝ իշխանությունները հոխորտում են, որ իրենք սերնդափոխություն են անելու, բայց հենց հրապարակում է հավաքվել նոր սերունդը, որը պետք է փոխի նրանց: