Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հերքել է իր հրաժարականի մասին լուրը
Րոպեներ առաջ տեղեկություն էր տարածվել, որ հրաժարականի դիմում է գրել ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել էին Շիրակի մարզպետարանից:
Շիրակի մարզպետը, սակայն, ֆեյսբուքյան իր էջում հերքել է այս տեղեկությունը:
«Շտապում եմ տեղեկացնել, որ իմ մասին տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Այսօր շուտ եմ տուն եկել (19.30-ի կողմերը), քանի որ տղաս ջերմություն ունի: Կարող եք այդ լուրը ճշտել Հուսո Առագաստ մանկապարտեզից: Շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները սիրահոժար ընդունում եմ»,- գրել է նա:
Հիշեցնենք, Արթուր Խաչատրյանը ՀՅԴ անդամ է: