ԳԱԱ-ն կոչ է անում բոլոր կողմերին խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով իրավական դաշտում
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կոչ է անում բոլոր կողմերին խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով իրավական դաշտում:
«Այսօր քաղաքացիական հասարակությունը շարունակում է պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի կայացման: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, լինելով հանրության մասը, կոչ է անում բոլոր կողմերին խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով իրավական դաշտում, զերծ մնալ հնարավոր բախումներից` ապահովելու քաղաքացիների անվտանգությունը և երկրի կայունությունն ու հեղինակությունը»,-ասված է հայտարարությունում: