Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու հեռախոսազրույցները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման ուղիները: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից: