Իտալիայում ՀՀ դեսպանը հայ ցուցարարների դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն
Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը երեկ զանգահարել է Հռոմի ոստիկանություն և հաղորդում ներկայացրել Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված երթի մասնակիցների դեմ:
Դեսպանի հաղորդման հիման վրա ոստիկանության կողմից բաժին է հրավիրվել երթի կազմակերպիչ Սարգիս Չիլինգարյանը՝ բացատրագիր գրելու, որից հետո ազատ է արձակվել: