ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հորդորել է գործընթացներն անհապաղ տեղափոխել իրավական դաշտ
Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ընթացող քաղաքական գործընթացներն անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.
«Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այս կերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից»: