«Լուսավոր Հայաստան»-ը ևս միացավ «Իմ քայլ»-ին
ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս միանում է Նիկոլ Փաշինյանին: Նա մասնավորապես գրել է.
«Ժողովրդի հաղթանակը` ժողովրդին.
Նիկոլ Փաշինյանը միայն կարող է այն կապիտալիզացնել:
Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»: