Հայ ժողովրդի հետ միասին մենք դատապարտում ենք սարսափելի տառապանքները. ԵԺԿ ղեկավար
Հայ ժողովրդի հետ միասին մենք դատապարտում ենք սարսափելի տառապանքները և սգում ենք անմեղ մարդկանց կորուստը: Այս մասին թվիթթերյան իր էջում գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը:
«Հայոց ցեղասպանության տարելիցի օրը մենք հիշում ենք և հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր զոհվածներին: Հայերի հետ միասին մենք դատապարտում ենք սարսափելի տառապանքները և սգում ենք անմեղ մարդկանց կորուստը»,-գրել է նա: