Վրաերթ՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտ. երկու մարդ մահացել է
Ապրիլի 24-ին, ժամը 21:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու և բախվել Կենտրոնական զինվորական հավաքակայանի ճաղավանդակին: Վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: