«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին` Զապին, փորձել են սպանել. ուշագրավ զարգացումներ աղմկահարույց դեպքով
Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու քրեական գործով լուրջ իրադարձություններ են սպասվում: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ԱԱԾ-ի կողմից իրականացված հեռախոսային գաղտնալսումների հրապարակումից հետո քրեական աշխարհում լուրջ բախումներ կհասունանան:
Բանն այն է, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձը ծրագրելու մեջ մեղադրվողների պլաններում եղել է նաև օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ նման քայլ կատարելու մտադրություն: Ինչպես հայտնի է` ապրիլի 10-ին ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի և Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի դեմ մահափորձ ծրագրելու առթիվ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին:
Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը և ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաև Զոհրաբ Ղումաշյանը, ինչպես նաև` Արտակ Այվազյանը: Աղմկահարույց դեպքի բացահայտումից հետո հրապարակվեց, որ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի նկատմամբ, իսկ որպես կասկածյալ հիշատակվել է Արտյոմ Հարությունյանի` Կանևսկոյի անունը: Այս քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան:
Մանրամասները՝ այստեղ: