Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա
Վաղը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա: Այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ իրենք դեռևս համաձայնության չեն եկել նախապես հայտարարված օրակարգի շուրջ:
«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ քննարկում անիմաստ ժամանակի կորուստ է»,-նշել է Ավինյանը: