Խնդրում էր սպանել իրեն. Տորոնտոյում վրաերթով 10 մարդու մահվան պատճառ դարձած 25-ամյա Ալեք Մինասյանի դեմ սպանության մեղադրանք է առաջադրվել (լուսանկարներ)
Կանադայի Տորոնտո քաղաքում նախօրեին վրաերթ կատարած վարորդի դեմ մեղադրանք է առաջադրվել առաջին աստիճանի սպանության 10 կետով և մահափորձի 13 կետով: Նա ոստիկանության տվյալներով 25-ամյա Ալեք Մինասյանն է: Այս մասին հայտնել է «Reuters» լրատվական գործակալությունը:
Մինիվենի վարորդ Ալեք Մինասյանը խնդրել է ոստիկանությանը սպանել իրեն:
Ինչպես հաղորդվում է, Կանադայում տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենադաժան զանգվածային սպանության դրդապատճառներն անհայտ են մնում:
Երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել է, որ կատարվածը նմանություն ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կատարած հարձակումների հետ:
Տորոնտոյում միկրոավտոբուսը զանգվածային վրաերթի էր ենթարկել հետիոտների խմբին: Դեպքի հետևանքով մահացել է 10 մարդ, տուժել՝ 15-ը: