Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ կարևոր են. Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում ասել է, որ կասկած չկա, որ Հայաստանը և Ռուսաստանը եղբայրական բարեկամական պետություններ են, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան։
Փաշինյանը նշել է, որ իրենց նպատակների մեջ չի մտնում քննադատել այդ խնդիրները, այլ պետք է լուծեն այդ խնդիրները բանակցությունների միջոցով։ Խնդիրներն առաջին հերթին կապված են մեր տարածաշրջանի հետ, ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների շահերի հետ։ «Անցած տարիներին, երբ եղել ենք Մոսկվայում, քննարկել ենք հայկական վորդրական վկայականների հարցերը»։
Փաշինյանը նշել է, որ խնդիր կա Ադրբեջանին զենքի վաճառքի հետ։ «Կարծում եմ, որ խախտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցությունը։ ՌԴ-ն զենք վաճառելով կամա թե ակամ նպաստել է խնդրի խորացմանը»,- նշել է նա։
Նրա խոսքով, չկան անլուծելի խնդիրներ, պետք է համբերատար մոտենալ և լուծել այդ խնդիրները։