Այս պահին մենք բաց ենք բանակցությունների համար. Նիկոլ Փաշինյանը՝ այլ քաղաքական ուժերի իրենց թիմում ներառելու մասին
Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում նշել է, որ ամենակարևոր և միակ պատասխանատվությունը, որ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա, դա արդար ընտրությունների անցկացումն է։
«Վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ և թիմ ունի դրան հասնելու համար։ Միգուցե կներառենք մի քանի այլ գործիչների այլ ուժերից։ Նկատի ունեմ քաղաքացիական հասարակությունից, և այլն»:
Նրա այս մտքին հետևեց հարց այն մասին, թե հնարավոր է այլ քաղաքական ուժերից էլ ներառեն իրենց թիմում, նա պատասխանել է. «Այս պահին մենք բաց ենք բանակցությունների համար, և եթե որևէ լավ առաջարկ կստանանք, կքննարկենք այն»։