Նիկոլ Փաշինյանը քայլերթի մասնակիցների հետ ծաղիկ դրեց Ծիծեռնակաբերդում և ուղևորվեց լրագրողների հետ հանդիպման
«Իմ քայլը» նախաձեռնության, «Ելք դաշինքի» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները մի քանի ժամ սպասել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելու համար։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ օտարերկրյա լրագրողների համար ասուլիս պիտի տա, և խնդրել է իրեն ճանապարհ տալ, որպեսզի ծաղիկներ դնի և արագ հասնի ասուլիսի վայր։
Քայլերթի մասնակիցները հրապարակից շարժվել են Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով Բաղրամյան պողոտա, որտեղից Օրբելիով Կիևյան փողոց, այնուհետև` Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Քայլերթի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։