Ապրիլի 24-ը կարևոր օր է նաև Ֆրանսիայի համար. Ժոնաթան Լաքոտ
Ապրիլի 24-ը չափազանց կարևոր օր է Ֆրանսիայի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Շատ կարևոր է ունենալ 1915 թվականի զոհերի հիշատակի և խոկման օր: Այն կարևոր օր է Ֆրանսիայի համար, քանի որ այս տարի ապրիլի 24-ը ազգային հիշատակման օր է:
Ցեղասպանության հիշատակման օրը ոչ միայն հայերի, այլ համաշխարհային հիշատակման օր է»,-նշեց նա: