Խոշոր վթար Երևանում. «Մերսեդեսը» բախվել է պատին. 4 վիրավորներից մեկը մեկ տարեկան երեխա է
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 23-ին, ժամը 23:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ 27-ամյա Դավիթ Ա.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը, 45-ամյա Գևորգ Պ.-ն, 1-ամյա Յուրի Պ.-ն, 32-ամյա Տաթևիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: