Չինուհին ուղեղի ցնցում է ստացել «թռչող» շան հետ հարվածի արդյունքում (տեսանյութ)
Չինաստանի բնակչուհին կորցրել է գիտակցությունը և հիվանդանոց է ընկել այն բանից հետո, երբ նրա վրա շուն է ընկել։ Կատարվածը նկարահանել են անվտանգության տեսախցիկները: Այս մասին գրում է Life.ru-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու կանայք, որոնցից մեկը երեխայի հետ է, մոտենում շենքի մուտքին։ Հանկարծ նրանցից մեկի վրա շուն է ընկնում, և կինը կորցնում է գիտակցությունը։ Կենդանին փախչում է դեպքի վայրից։
Արդյունքում շունը չի տուժել‚ սակայն անհետացել է դեպքից հետո: Այժմ շան տերը փորձում է գտնել նրան:
Իսկ տուժողն այս պահին գտնվում է հիվանդանոցում: Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և պարանոցի վնասվածք: