Հագուստների մենամարտ. Անժելա Ռայ և Մեգան Մարքլ (լուսանակար)
Հագուստների մենամարտում այս անգամ Անժելա Ռայն ու Մեգան Մարքլն են:
Փաստաբան և հասարակական գործիչ Անժելա Ռայը գուցե հայտնի չէ ամբողջ աշխարհին‚ բայց անվանի գործիչ է ԱՄՆ-ում և համագործակցել է նույնիսկ Միշել Օբամայի հետ: Նա մշտապես ընտրում է շատ կանացի հանդերձանք՝ փորձելով ընդգծել իր բնավորության տարբեր գծերը:
Նույնը կարելի է ասել նաև արքայազն Հարրիի հարսնացուի՝ Մեգան Մարքլի մասին‚ ով արդեն սկսել է հաստատվել բրիտանական ընտանիքում:
Երկուսն էլ ներկայացել են հանրությանը՝ կրելով նույն զգեստը: Մեգանը կրել է այն Endeavor Awards-ի գալա-երեկոյին՝ առաջին հանրային միջոցառմանը‚ որին մասնակցել է արքայազն Հարրիի հետ: