Հայտնի է Apple-ի ամենավաճառվող սմարթֆոնը
Համացանցում է հայտնվել Apple-ի սմարթֆոնների վաճառքի վիճակագրությունը: iPhone 8-ը Apple-ի ամենավաճառվող սմարթֆոնն է մարտ ամսվա տվյալներով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ի տարբերություն iPhone 8-ի՝ iPhone X-ի վաճառքը լրջորեն նվազել է: Այս մասին ներկայացնում է CIRP-ը՝ իր ամսվա հետազոտությունում:
Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն՝ iPhone 8-ի վաճառքի բաժինը կազմում էր ընդհանուրի 23 տոկոսը, իսկ iPhone 8 պլյուսը` Apple սմարթֆոնների ընդհանուր վաճառքի 21 տոկոսը: Միասին, iPhone 8-ի վաճառքի բաժինը կազմել է ընդհանուրի 44%-ը՝ գրեթե կեսը:
Միևնույն ժամանակ վերլուծական կենտրոնը նշում է iPhone X-ի նկատմամբ հետաքրքրության չափազանց ցածր մակարդակը: 2017 թ. դեկտեմբերին նրա վաճառքը կազմել է ընդհանուրի 20% -ը, իսկ այս տարվա մարտին նրա մասնաբաժինը կազմում էր ընդամենը 16%: