Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է և գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Այդ մասին ասվում է Բուշ ընտանիքի անդամների տարածած հայտարարության մեջ:
Նշվում է‚ որ հոսպիտալացման պատճառը արյան վարակումն է եղել: Նա այժմ գտնվում է Հյուսթոնի հիվանդանոցում:
«Նա արձագանքում է բուժմանը, և թվում է՝ վերականգնվում է»,- նշվում է հայտարարությունում։
Նաև նշվում է‚ որ նրա ինքնազգացողությունը վատացել է կնոջ՝ Բարբարայի հուղարկավորությունից հետո: Նա մահացել էր ապրիլի 18-ին: