Իմ տեղակալին Ճոյտի մարդիկ են սպանել, ոչ թե շարժման մասնակիցները. Մանվել Գրիգորյան
Այսօր՝ Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն անդրադարձել է իր օգնականի սպանությանը:
«Կարամ ասեմ, որ մի խումբ ոչ թե շարժման խումբ, մի խումբ ճոյտականներ գնացել են քաղաքապետարանի մոտ», ասել է Գրիգորյանը:
Մանվել Գրիգորյանը նաև նշել է, որ Նվեր Հովհաննիսյանը ապրիլյան պատերազմի ժամանակ ականապայթյունային վնասվածք էր ստացել:
Գրիգորյանն ասել է, որ դանակով երկու տեղից խփել են, մեկը սրտին: