Հայտնի է, երբ կանցկացվի «Օսկար» մրցանակաբաշխությունը
«Օսկար»-ի հաջորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում, 2019-ի փետրվարի 24-ին: Այս մասին հայտարարել է Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան:
Մրցանակների հավակնողների հայտագրումը կսկսվի 2019 թվականի հունվարի 7-ից և կավարտվի հունվարի 19-ին:
Մասնակիցների ցանկը կհայտարարվի հունվարի 22-ին‚ իսկ հաղթողին կինոարվեստի ակադեմիան կընտրի մինչև փետրվարի 19-ը:
Հիշեցնենք« որ 2018 թվականին արարողությունը տեղի է ունեցել մարտի 4-ին: Լավագույն ֆիլմ ճանաչվեց Գիլերմո Դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը: