Երևան, 16.Հունվար.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը սկսվել ... Ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գոր... Վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ... Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու ՄԻՊ-ի ա... Անցկացվում են հրամանատարական հավաքներ. ՊՆ «Վանաձոր Քիմպրոմ»-ի հերթափոխի պետը մեքենայով ... Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մ... Արմեն Սարգսյանը հանդիպել է «ALNOWAIS Investme... ԱԺ-ում քննարկում են արտաքին հարաբերություններ... Մրգավետ գյուղում հայտնաբերվել է կորած քաղաքաց... ԱՄՆ-ն դատապարտել է Իրանին արբանյակ արձակելու ... Եթե գործող իշխանությունը Արցախի խնդրում փոխի ... ԱԺ նիստ. Քննարկվում է 11 մշտական հանձնաժողովի... Ո՞վ է լինելու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախա... ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն Դրամական ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Արմավի... Իրավիճակը մտահոգիչ է. H1N1 վիրուսի ակտիվացման... Քենիայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած ահ... Լենա Նազարյանը չի ցանկանում ասոցացվել Արփինե ... Փաշինյանը «Իմ քայլի» հետ քննարկել է Արցախի հա... Ոստիկանության պետի նախկին տեղակալն աշխատանքի ... Կտրուկ վատացել է Ռուբեն Հայրապետյանի առողջակա... Պետության հաշվին վարձով կապրեն նաև մեծահարուս... Մանվել Գրիգորյանը ցան­կանում է լքել Հայաստանը... Ինչու է դատավորը հրաժարվել քննել Սերժ Սարգսյա... Մենք հարցնում ենք` ինչի՞ դիմաց Ադրբեջանին 5 շ... Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց Brexit-ի հա... Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին Որ պատգամավորները Երևանում վարձով կապրեն Վրաստանում N1H1 վիրուսի հետևանքով մահացածների... Ժիրուն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն KPMG-ն հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլ... Օզիլը հայտարարել է «Միսս Թուրքիա-2014»-ի հետ ... Իսպանիայում 200 մարդու են ձերբակալել աքլորներ... Էրդողանը հանդիպելու է Պուտինի հետ Վիքիմեդիա Հայաստանը նշեց Վիքիպեդիայի 18-ամյակ... 2018-ին Եվրամիության երկրներ է ժամանել 150 հ... Իրանի ԱԳ նախարարը բողոք է ներկայացրել Նիդերլա... Բրիտանացի իրավապահները բռնագրավել են Գաջիևի կ... Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են չոր... Հանրապետության տարածքում ձյուն է սպասվում «Իրազեկ քաղաքացիների միավորումն» առաջարկում է... Իսպանիայում հակաահաբեկչական գործողության ընթա... Հրապարակվել է ՌԴ վարչապետի՝ կառավարական Aurus... Լա լիգայի ոչ մի ակումբ չի խփել Մեսսիից և Սուա... Թրամփի պաշտոնակալման արարողությունը կրկնակի թ... Իրանցի հնագետները 3000 տարեկան կմախքի մնացորդ... Մակրոնը պաշտոնապես սկսում է «մեծ դեբատները» ՈՒԵՖԱ-ն գործ է բացել ընդդեմ ԱՊԼ ակումբի Բոլնիսում շատ ջերմ՝ ոչ ֆորմալ հանդիպում ունեց... Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշին... Ազարենկոն ասուլիսի ժամանակ արտասվել է Միայն պատը կաշխատի. Թրամփ Սիրիայում ցրտից 15 երեխա է մահացել Արքայազն Հարին խոստովանել է, որ Մեգանը «վարակ... Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Գարիկ Մովսի... Ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 42 մլն դ... Պետր Չեխը մրցաշրջանից հետո ավարտելու է կարիեր... Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայ... Առողջությունից թանկ ոչինչ չկա. մասնագետը հորդ... Շումախերի որդին պայմանագիր կստորագրի «Ֆերրարի... Դանակով հարվածել է երիտասարդի աջ ազդրին և կտր... Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի «հայկական» նոտա է հղե... Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը 2020-ի... Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարո... Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցու... Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ... Մենք արդեն ԱԳՆ-ում փոխել ենք արատավոր պրակտիկ... Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է. նա հանդիպել է վ... Հայտնի է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ... Վաղը Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբե... Դատարան է ներկայացվելու տեսանյութ, որում մարտ... Հայկ Սարգսյանը՝ վարչական ռեսուրսի օգտագործման... Ինչո՞ւ էր «Ելքը» առաջարկում ԵՏՄ–ից դուրս գալ.... Նախագահը «Մասդար Սիթի» նորարարական քաղաքում ն... Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը... Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղ... Արտամետ համայնքի ղեկավարը պետությանը 6.5 մլն ... Ջերմուկում բնապահպանների և Ամուլսարի հանքավայ... Արսեն Ջուլֆալակյանը մտադիր է մարզիկների համար... Թրամփը ստորագրել է «Ցեղասպանությունների և վայ... Արման Եղոյանը բավականաչափ փորձ ունի Եվրոպական... Մեր շատ հայրենակիցներ բուժօգնության համար մեկ... «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, Արայիկ Խանդոյան... Արցախում տեղի է ունենալու ՀՅԴ Ընդհանուր ժողով... Լոռիու բնակիչը դանակով հարվածել է 22-ամյա երի... Բուժօգնությունը չպետք է թանկ հաճույք լինի, պե... Պուտինն ու Էրդողանը ծրագրում են հանդիպել հուն... Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է... Երևանում 40 կգ կշռով բազալտե քարը ընկել է արգ... Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վ... Երուսաղեմի Նուրհան պատրիարքի շնորհավորական ու... Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են... Այստեղ ծածուկ քաղաքականության կամ պառլամենտա... Սպանություն Լոռու մարզում. 41-ամյա տղամարդու ... Հայտնի են ԱԺ բոլոր 11 հանձնաժողովների նախագահ... Վերջին մեկ ամսվա ընթացքում ինքնակամ հանձնվել ... Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ... Հայաստանում խոզի գրիպից ևս մեկ մարդ է մահացել...

Գրոսմայստերը պարտվեց, բայց ոչ թե որովհետև ծերացել է, այլ որովհետև աշխարհն է արագ փոխվել

Ես այսօր Քարվաճառի սարերում էի։ Զանգ ստացա․ «վարչապետը հրաժարական տվեց»։ Փորձեմ պարզ ու հակիրճ սահմանել, թե քաղաքական ինչ տեքստեր կարդացի ես այդ երեք բառերի տակ։

Ա․ Սերժ Սարգսյանը զիջեց շախմատային պարտիան։ Գրոսմայստերը պարտվեց, բայց ոչ թե որովհետև ծերացել է, այլ որովհետև աշխարհն է արագ փոխվել։ Այս անգամ նա խաղում էր ինչպես միշտ՝ չնկատելով, որ դիմացինը ոչ թե մարդ է, այլ արհեստական բանականություն՝ մի ամբողջ սիստեմ, որ ներքուստ ծանոթ լինելով համակարգին, Սերժ Սարգսյանին կանգնեցրեց այնպիսի իրավիճակի առջև, որտեղ նա ընտրություն պիտի կատարեր 1996, 1998 կամ 2008 թվականների սցենարների միջև։ Առերևույթ նմանությամբ Սերժ Սարգսյանն ընտրեց 1998 թ․ սցենարը, ինչը կարճաժամկետ հեռանկարում միանշանակ կկանխի իր իսկ սահմանած «անդառնալի» ու անցանկալի հետևանքների առաջացումը։ Մյուս կողմից՝ տրամագծորեն տարբեր են 1998 թ․ և 2018 թ․, ավելին՝ դրանք հակառակ տարերքներ են։ Բայց սրան կանդրադառնամ Գ․ կետում։

Բ․ Փորձենք հասկանալ, թե ով է կամ ինչ է այդ «արհեստական բանականությունը»։ (Նախքան դրան հասնելն ընկերներիս մեջ այն հարգարժան անձանց, որ սրտանց հավատում են, որ այս շարժումը կազմակերպիչներ չուներ և ինքնաբուխ էր, խորհուրդ եմ տալիս կարդալ Ջորջթաունի համալսարանից Հանս Նոյելի «Տասը բաներ, որ քաղաքագետները գիտեն, իսկ դուք՝ ոչ» հոդվածը (Noel, Hans (2010) "Ten Things Political Scientists Know that You Don’t," The Forum: Vol. 8: Iss. 3, Article 12. DOI: 10.2202/1540-8884.1393)։ Իսկ եթե կարճ ասեմ, ապա բնության մեջ անկազմակերպ ու «ինքնաբուխ» շարժումներ չեն լինում, այն էլ՝ այս ձևաչափի ու ծավալի)։ Վերադառնանք «արհեստական բանականությանը»։ Ակնհայտ է, որ շարժման ամբողջ հակասիմվոլիկան կառուցված էր Սերժ Սարգսյանի վրա՝ կարգախոսից մինչև քաղաքական տեքստեր։ Չէին թիրախավորվում իշխող կուսակցությունը, նախորդ նախագահները (օրինակ), ներկայիս նախարարները և անգամ ՀՀԿ-ական այն անձինք, որոնց թիրախավորումն ակնհայտորեն հավելյալ հեղինակություն էր բերելու շարժմանը։ Ո՛չ, այս շարժման միակ ասելիքը «Սերժն» էր։

Իսկ ի՞նչ է առհասարակ մարմնավորում «Սերժը»։ Հարցը լեգիտիմ է այնքանով, որ քաղաքականության մեջ մարդիկ ունեն իրենց յուրահատուկ նախապատմությունն ու կոնտեքստը, արժեքային ու փիլիսոփայական մոտեցումները, համոզմունքները, որոնք էլ հենց ձևավորում են պայմանական «Սերժ»-երը կամ «Նիկոլ»-ները։ Առանց այս ամբողջ կոնտեքստի քաղաքական գործիչները՝ որպես անձ, հասարակ քաղաքացիներ են և նրանց թիրախավորելը քաղաքական զբաղմունք չէ։ Ուրեմն ո՞րն է «Սերժը»։ Դատելով մեզ հասանելի բոլոր տեքստերից, ելույթներից, հատկապես՝ Սերժ Սարգսյանի իշխանակալության երկրորդ շրջանի անցքերից՝ «արհեստական բանականության» համար «Սերժը» ղարաբաղյան շարժման վերջին ինստիտուցիոնալ արտահայտությունն է, կռված ու չհանձնող, «սառեցման քաղաքականության» ճարտարապետն ու իրականացնողը, համաձայն մոդերնիզացիայի տեսության՝ հետապնդող մոդերնիզացիայով ազգային կապիտալի զարգացումը խրախուսողը և վերջապես՝ առկա հրամայականների պայմաններում բանակի հիմնանորոգմանը կանաչ լույս վառած ու մոդերացնող ղեկավարը։ Անշուշտ, կան մանր ու միջին այլ չափումներ ևս, սակայն հիմնական առանցքը, որի շուրջ դառնում է «Սերժը» սա է, ու վերջինիս ուղղված հարվածները պետք է տեղավորել՝ որպես քաղաքական այս փիլիսոփայության թիրախավորում, իսկ «արհեստական բանականությանը» փնտրել հենց այս վերջինների թուլացման «շահառուների» ծիրում։

Գ․ Հայաստանում ֆորմալ իշխանությունից հեռանում է ղարաբաղյան շարժումը։ Ինչպես նշեցի, «Սերժը» նրա վերջին կենդանի մարմնավորումն էր՝ կերպար, ում ամբողջ քաղաքական կյանքը պտտվում է Ադրբեջանից հայկական տարածքների ազատագրման և դրանց պահպանման շուրջ։ (Այդ պայքարում հաջողության բարձրակետը 2016 թ․ ապրիլն էին ու վերջինիս «հոգեզավակ» հուլիսը)։ Ըստ որում, Ս․ Սարգսյանը շատ լավ էր սերտել պատերազմի տարիներից ստացած դասը, որ ՀՀ սուվերենությունն ու Արցախի ամբողջականությունը պետք է հավասարապես պաշտպանել Ադրբեջանից և «հանուրց հիւսիսականաց թշնամագոյն» պետությունից։ Վերադառնալով ղարաբաղյան շարժմանը՝ արձանագրենք, որ այն հանդիսացել է հայաստանյան բոլոր իշխանությունների և՛ աղբյուրը, և՛ լեգիտիմացման միջոցը։ Եվ հենց այստեղ է Ա․ կետումս նշած պարադոքսը։ Լևոն Տեր-Պետրոսյանը «պատերազմի կուսակցության» կողմից հեռացվեց իշխանությունից Արցախի հարցում սպասվող զիջումների համար։ Իսկ ի՞նչ պատճառների համար Սերժ Սարգսյանին մղեցին հրաժարականի։ Իսկ ի՞նչպես են պատրաստվում լեգիտիմացվել հաջորդ եկողները։ Չէ՞ որ իրենք էլ հստակ գիտակցում են, որ ավելի լավ ժողովուրդը չի ապրելու։ Արդյոք ղարաբաղյան շարժման փիլիսոփայությունը «գենետիկորեն» կփոխանցվի իշխանության հաջորդ ներկայացուցիչ(ներ)ին։ Ի՞նչպես, ի՞նչ մեխանիզմներով։ Սրանք օդում կախված հարցեր են։ Միայն հավելեմ, որ այս բոլոր մտավարժանքներն իմաստ ունեն, եթե ընդունում ենք, որ ֆորմալ առումով Սերժ Սարգսյանն այլևս երբեք չի ղեկավարելու երկիրը։

Դ․ Հիմա դառնանք օրիս իրադրությանն ու շարժման «ինքնաբուխ» լինելուն հավատացող մեր հայրենակիցներին։ Սիրելինե՛րս, անշուշտ, քաղաքացիական հասարակության զարգացման ու իշխանությունների հանդեպ վերահսկողության պահպանման տեսանկյունից ձեր արածն արժեքավոր է, սակայն դրանով էլ հենց ցուցարարության էֆեկտը սահմանափակվում է։ Մնացած արարները միջկլանային խաղերի արտացոլումն են, որտեղ ժողովրդին շնորհված է «սիմվոլիկ» դեր։ Մարդու անկապտելի իրավունքն է ընտրության իրավունքը` ազնիվ քաղաքականության հիմնասյուներից մեկը։ Դուք շարժման ամբողջ ընթացքում զրկված եք եղել դրանից։ «Ես ընտրում եմ՝ Սերժ Սարգյանին կամ ես ընտրում եմ կամայական Գերասիմ Մնացականյանին»․ սա է ընտրության իրավունք ունենալը։ Եթե Գերասիմի անունը չի տրվում, միայն ասվում է՝ «Մերժի՛ր Սերժին», ուրեմն ձեզնից թաքցնում են հնարավոր «գերասիմների» անունները՝ կերակրելով ուտոպիստական միֆերով, որոնք հանգում են այն մոլորությանը, թե քաղաքականությունը ցանկալիի մասին է և ոչ իրականի ու հնարավորի։ Անկախ շարժման հետագա ծավալումից՝ մենք ավելի լավ չենք ապրելու։ Մենք ապրելու ենք ու դժգոհելու ենք այնպես, ինչպես ապրել ենք ու դժգոհել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մենք պարբերաբար կարոտելու ենք, սիրենք, ապա նորից ատենք նախորդներին։ Մենք լավ չենք ապրելու, որովհետև փողոցը կարմիրի տակով ենք անցնում, լավ չենք ապրելու, որովհետև կեղտոտում ենք շրջակայքը, լավ չենք ապրելու, որովհետև հարցն արագ լուծելու համար, դեռ պահանջ չլսած, մաղարիչ ենք առաջարկում, լավ չենք ապրելու, որովհետև չենք սովորել կարդալ ու հարգել մեր կարծիքից տարբերվող կարծիքները, լավ չենք ապրելու, որովհետև այս բոլոր օրերի ընթացքում ոչ մի անգամ Նիկոլ Փաշինյանին հարց չտրվեց․ «իսկ հետո ի՞նչ է լինելու»։ Եթե խումբն ունակ չէ իր ապագայի մասին հարցեր ձևակերպելու, ուրեմն նա լավ չի ապրելու։

Միակ լուծումը կրթական համակարգերի ու հաստատությունների բարելավումը կամ այլընտրանքայինների ստեղծումն է՝ ներգրավմամբ լավագույն կադրերի ու անկախ իրենց քաղաքական անհամաձայնություններից։ Առանց կրթական համակարգի արդիականացման ոչ մի «Սերժ», ոչ մի «Կարեն», ոչ մի «Նիկոլ» չի կարող փրկել Հայաստանը դեպի «երրորդ աշխարհի» հետնապահների ցուցակ գլորվելու ճակատագրից։ Իսկ մինչ այդ (չեմ կարող չնախազգուշացնել դրա մասին) պատրաստվե՛ք ցանկացած պալատական հեղաշրջման պահարաններում հատուկ ժողովրդի համար պահված «բալասանին»՝ հիասթափությանն ու խաբվածության զգացմանը։

Ե․ Վերադառնալով «օրվա խորհրդին»։ Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանի որոշումը միանշանակ ճիշտ էր՝ անկախ ապագայի մասին իր կամ իր թիմի պատկերացումներից ու տեսլականից։ Գնահատելով Սերժ Սարգսյանի 10-ամյա իշխանությունը՝ պետք է արձանագրել թերևս, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված տնտեսական թուլության կողքին՝ կատարվել են ինստիտուցիոնալ զգալի բարեփոխումներ, հատկապես՝ դատական և իրավական համակարգերում և նամանավանդ՝ բանակաշինության գործում։ Ստեղծվել է ժողովրդավարության ու բազմաչափ հասարակության ավելի լայն ասպարեզ՝ համեմատած նախորդ շրջանների հետ։ Ցավալիորեն տրվել են կանխավ անիրատեսական ու այդպես էլ իրականություն չդարձած խոստումներ (նոր ԱԷԿ, համահայկական բանկ և այլն)։ Հաջողությամբ շարունակվել է ազատագրված տարածքների հայկական վերահսկողությունը, խափանվել է 2016 թ․ ապրիլին Ադրբեջանի դրած քաղաքական նպատակը։ Ու թերևս հենց այս վերջին կետերում է պետք փնտրել «ազգ-բանակ» հռչակած ու երկրի ինքնիշխանության առնվազն ուժային սյուներն ամրացնել շարունակող նախկին ղեկավարի հանդեպ կայսրության ջղաձգումները։

Մեջբերելով հենց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն եմ մաղթում մեր երկրին։

Էլբակյան Էդգար. Ֆեյսբուք

դիտվել է 7630 անգամ
loading...
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը սկսվել ... Ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գոր... Վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ... Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու ՄԻՊ-ի ա... Անցկացվում են հրամանատարական հավաքներ. ՊՆ «Վանաձոր Քիմպրոմ»-ի հերթափոխի պետը մեքենայով ... Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մ... Արմեն Սարգսյանը հանդիպել է «ALNOWAIS Investme... ԱԺ-ում քննարկում են արտաքին հարաբերություններ... Մրգավետ գյուղում հայտնաբերվել է կորած քաղաքաց... ԱՄՆ-ն դատապարտել է Իրանին արբանյակ արձակելու ... Եթե գործող իշխանությունը Արցախի խնդրում փոխի ... ԱԺ նիստ. Քննարկվում է 11 մշտական հանձնաժողովի... Ո՞վ է լինելու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախա... ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն Դրամական ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Արմավի... Իրավիճակը մտահոգիչ է. H1N1 վիրուսի ակտիվացման... Քենիայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած ահ... Լենա Նազարյանը չի ցանկանում ասոցացվել Արփինե ... Փաշինյանը «Իմ քայլի» հետ քննարկել է Արցախի հա... Ոստիկանության պետի նախկին տեղակալն աշխատանքի ... Կտրուկ վատացել է Ռուբեն Հայրապետյանի առողջակա... Պետության հաշվին վարձով կապրեն նաև մեծահարուս... Մանվել Գրիգորյանը ցան­կանում է լքել Հայաստանը... Ինչու է դատավորը հրաժարվել քննել Սերժ Սարգսյա... Մենք հարցնում ենք` ինչի՞ դիմաց Ադրբեջանին 5 շ... Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց Brexit-ի հա... Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին Որ պատգամավորները Երևանում վարձով կապրեն Վրաստանում N1H1 վիրուսի հետևանքով մահացածների... Ժիրուն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն KPMG-ն հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլ... Օզիլը հայտարարել է «Միսս Թուրքիա-2014»-ի հետ ... Իսպանիայում 200 մարդու են ձերբակալել աքլորներ... Էրդողանը հանդիպելու է Պուտինի հետ Վիքիմեդիա Հայաստանը նշեց Վիքիպեդիայի 18-ամյակ... 2018-ին Եվրամիության երկրներ է ժամանել 150 հ... Իրանի ԱԳ նախարարը բողոք է ներկայացրել Նիդերլա... Բրիտանացի իրավապահները բռնագրավել են Գաջիևի կ... Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են չոր... Հանրապետության տարածքում ձյուն է սպասվում «Իրազեկ քաղաքացիների միավորումն» առաջարկում է... Իսպանիայում հակաահաբեկչական գործողության ընթա... Հրապարակվել է ՌԴ վարչապետի՝ կառավարական Aurus... Լա լիգայի ոչ մի ակումբ չի խփել Մեսսիից և Սուա... Թրամփի պաշտոնակալման արարողությունը կրկնակի թ... Իրանցի հնագետները 3000 տարեկան կմախքի մնացորդ... Մակրոնը պաշտոնապես սկսում է «մեծ դեբատները» ՈՒԵՖԱ-ն գործ է բացել ընդդեմ ԱՊԼ ակումբի Բոլնիսում շատ ջերմ՝ ոչ ֆորմալ հանդիպում ունեց... Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշին... Ազարենկոն ասուլիսի ժամանակ արտասվել է Միայն պատը կաշխատի. Թրամփ Սիրիայում ցրտից 15 երեխա է մահացել Արքայազն Հարին խոստովանել է, որ Մեգանը «վարակ... Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Գարիկ Մովսի... Ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 42 մլն դ... Պետր Չեխը մրցաշրջանից հետո ավարտելու է կարիեր... Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայ... Առողջությունից թանկ ոչինչ չկա. մասնագետը հորդ... Շումախերի որդին պայմանագիր կստորագրի «Ֆերրարի... Դանակով հարվածել է երիտասարդի աջ ազդրին և կտր... Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի «հայկական» նոտա է հղե... Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը 2020-ի... Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարո... Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցու... Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ... Մենք արդեն ԱԳՆ-ում փոխել ենք արատավոր պրակտիկ... Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է. նա հանդիպել է վ... Հայտնի է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ... Վաղը Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբե... Դատարան է ներկայացվելու տեսանյութ, որում մարտ... Հայկ Սարգսյանը՝ վարչական ռեսուրսի օգտագործման... Ինչո՞ւ էր «Ելքը» առաջարկում ԵՏՄ–ից դուրս գալ.... Նախագահը «Մասդար Սիթի» նորարարական քաղաքում ն... Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը... Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղ... Արտամետ համայնքի ղեկավարը պետությանը 6.5 մլն ... Ջերմուկում բնապահպանների և Ամուլսարի հանքավայ... Արսեն Ջուլֆալակյանը մտադիր է մարզիկների համար... Թրամփը ստորագրել է «Ցեղասպանությունների և վայ... Արման Եղոյանը բավականաչափ փորձ ունի Եվրոպական... Մեր շատ հայրենակիցներ բուժօգնության համար մեկ... «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, Արայիկ Խանդոյան... Արցախում տեղի է ունենալու ՀՅԴ Ընդհանուր ժողով... Լոռիու բնակիչը դանակով հարվածել է 22-ամյա երի... Բուժօգնությունը չպետք է թանկ հաճույք լինի, պե... Պուտինն ու Էրդողանը ծրագրում են հանդիպել հուն... Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է... Երևանում 40 կգ կշռով բազալտե քարը ընկել է արգ... Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վ... Երուսաղեմի Նուրհան պատրիարքի շնորհավորական ու... Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են... Այստեղ ծածուկ քաղաքականության կամ պառլամենտա... Սպանություն Լոռու մարզում. 41-ամյա տղամարդու ... Հայտնի են ԱԺ բոլոր 11 հանձնաժողովների նախագահ... Վերջին մեկ ամսվա ընթացքում ինքնակամ հանձնվել ... Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ... Հայաստանում խոզի գրիպից ևս մեկ մարդ է մահացել...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan