Նման միջադեպ չի եղել. Սարգիս Սահակյանը՝ պատգամավոր եղբորը ծեծելու մասին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանը գյուղացիների հետ ծեծկռտուքի միջադեպ չի եղել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը պատգամավորի եղբայրն է:
Նախկին մարզպետը պնդում է, թե իր հանրապետական եղբայրը հարգանք է վայելում բնակիչների շրջանում։
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էր տարածվել, որ Արագածոտնի մարզից բազմաթիվ բնակիչներ ցանկացել են գալ Երևան և միանալ «Իմ քայլը» շարժմանը, սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանը: Բնակիչները պատգամավորին այն աստիճան են ծեծել, որ նրան մի կերպ են տեղափոխել ցուցարարների մոտից
Սարգիս Սահակյանը պնդեց, որ գյուղացիները այժմ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով և ակտիվորեն չեն մասնակցում բողոքի ակցիաներին:
Նշենք, որ այս օրերին Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ուջանում, Կոշում, Կաթնաղբյուր, Մաստարա գյւողերի մոտ բնակիչները ճանապարհ են փակել և նաև մեքենաներով միացել են Երևանում տեղի ունեցող ակցիաներին: