ԱՄՆ-ն պատրաստ է աշխատելու Հայաստանի նոր կառավարության հետ
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատելու Հայաստանի կառավարության հետ, որը փոխարինելու է Սերժ Սարգսյանի կառավարությանը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի անանուն ներկայացուցչին:
«Մենք շնորհակալ ենք վարչապետ Սարգսյանին երկար տարիների ծառայության և ԱՄՆ-ի և Հայաստանի ամուր գործընկերության մեջ նրա ներդրման համար: Մենք ակնկալում ենք, որ նրա իրավահաջորդն անվանվելու է թափանցիկության ոգով իրականացվող ժողովրդավարական գործընթացի արդյունքում` Հայաստանի օրենքներին և միջազգային պարտավորություններին համապատասխան: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ», - նշել է նա: