Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել 2008 թվականի մարտի 1-ի զոհերին. Նիկոլ Փաշինյան
այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց. «Այս հաղթանակով մենք մեր մեծագույն տուրքն ենք մատուցել Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերին»:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ Ցեղասպանությունն իր համար անցյալ է. «Հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև մենք հաղթանակի ժողովուրդ ենք: Մենք մեծագույն տուրք ենք մատուցել Առաջին հանրապետության հիմնադիրներին և Սարդարապատի հերոսներին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել Ղարաբաղյան պատերազմի զոհերին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել քառօրյա պատերազմի զոհերին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել 2008 թվականի մարտի 1-ի զոհերին: Դու հաղթել ես, Հայաստանի ժողովուրդ, և որևէ մեկն այլևս չի կարող այդ հաղթանակը քեզնից խլել»:
Փաշինյանը նշեց, որ հեղափոխության առաջին փուլն ավարտված է: