Փաշինյանը Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվել է ազատել բանտարկվածներին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում հայտնեց, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանի հետ հստակ պայմանավորվածություններ են ձեռքբերել։
Փաշինյանի խոսքով՝ թավշյա հեղափոխության բոլոր ձերբակալված անդամները պետք է անհապաղ ազատ արձակվեն։
Նա նշել է, որ ձերբակալվածները պիտի ազատվեն մինչև միջոցառման ավարտը։ «Միջոցառմանը հետևելու է համերգ, պետք է առանց բացառության բոլորը, ազատ արձակվեն։ Հաջորդ փուլում պիտի անդրադառնանք քաղբանտարկյալների խնդրին և բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Իսկ ոստիկանությունը անհապաղ դադարեցնում է շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը»։