Բակո Սահակյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։
Երկուստեք կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը: