Հանրահավաքի կազմակերպիչները ծափահարեցին ոստիկաններին, որ այս օրերին իրենց նկատմամբ ուժ չեն կիրառել և չեն կրակել
Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին:
Նա նշեց, որ իրենք շարժման սկզբից անընդհատ դիմում էին ոստիկաններին, ներշնչում էին նրանց, որ նրանք իրենց եղբայրներն են, որ նրանք իրենց վրա չեն կրակելու, իրենց նկատմամբ ուժ չեն կիրառելու. «Ուզում եմ՝ ծափահարենք մեր ոստիկաններին, որ իրենք ապացուցեցին դա»: