Եվս 4 նախարարներ վերանշանակվել են
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով եւս 4 նախարարներ են նշանակվել:
Մասնավորապես, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Հրաչյա Ռոստոմյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնում՝ Լևոն Մկրտչյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում՝ Վահան Մարտիրոսյանը և բնապահպանության նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանը: