Կարծես թե մինչև 2030 թվականն ենք ունենալու 4 միլիոն բնակչություն. Արայիկ Հարությունյան
Երևանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը Հանրապետության հրապարակում իր ելույթում ասաց, որ այսօր արվել է մի բան, որի շնորհիվ այլևս ճանապարհներ փակող օլիգարխներ չեն լինի, դպրոցի, բուհերի դռներ փակողներ չեն լինի:
«Այս օրերին եղել են բազմաթիվ բերման ենթարկվածներ, որ այս ժամերին արդեն ազատ են արձակվում: Բայց եթե հանկարծ կլինեն մարդիկ, որոնք դեռ բերման ենթարկված են, խնդրում ենք անպայման տեղյակ պահել այդ մասին»,- նշեց նա:
«Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչև 2040 թվական ունենալու ենք 4 միլիոն բնակչություն: Կարծես թե մինչև 2030 թվականն ենք ունենալու 4 միլիոն բնակչություն»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Սփյուռքի շատ երկրներում են աջակցել իրենց նախաձեռնությանը, և շատերն արդեն ցանկանում են գալ Հայաստան: