Քանյե Ուեսթը ապագա է «տեղափոխվել» և սիրո խոստովանություն է արել Իլոն Մասկին
Ամերիկյան հիպ-հոպ կատարող Քանյե Ուեսթն Twitter-ի իր էջում սեր է խոստովանել գործարար Իլոն Մասկին, նշելով, որ ինքը «ապագայում» է՝ Tesla մակնիշի սեփական մեքենայով:
«Սա ամենաուրախ մեքենան է, որ ես երբևէ վարել եմ»,- ավելացրել է նա իր հաջորդ թվիթում:
Bloomberg-ի լրագրողները հիշեցրել են, որ Քանյե Ուեսթը Tesla S P100D մոդելի սեփականատերն է: Այս տարվա մարտին Մասկը գիտաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ինքը ոգեշնչվում է Ուեսթի արվեստով: Հայտնիների հրապարակային հիշատակումները պարբերականը բրոմանս է անվանել (սերտ ընկերական հարաբերություններ):
I really love my Tesla. I'm in the future. Thank you Elon.
— KANYE WEST (@kanyewest) 23 апреля 2018 г.