Հռոմի պապն իր անվանակոչության տոնի առթիվ պաղպաղակ կբաժանի աղքատներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշել Է իր անվանակոչության տոնը նշել՝ կազմակերպելով երեք հազար փաթեթվածք պաղպաղակի բաժանում չքավոր հռոմեացիներին: Այդ մասին ապրիլի 23-ին հայտնել Է ԱՆՍԱ գործակալությունը: «Սուրբ հայր Ֆրանցիսկոսը ցանկացել Է իր անվանակոչության օրը նշել Հռոմի աղքատների ու անօթեւանների հետ: Ուստի
Պապական գթասիրության ծառայությունն այսօր՝ այն օրը, երբ եկեղեցին հիշատակում Է Սուրբ Գեւորգին, 3 հազար բաժին պաղպաղակ կբաժանի»,- մեջբերում Է գործակալությունը Սուրբ աթոռի հաղորդագրությունը: Ֆրանցիսկոս պապը (մինչեւ ընտրվելը Խորխե Մարիո Բերգոլիոն) անվանակոչության տոնը նշում Է Սուրբ Գեւորգի օրը՝ ապրիլի 23-ին: Խորխեն Գեւորգ անվան իսպանալեզու անալոգն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: