Կառավարության հրաժարականից հետո ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ
ՀՀ Սահմանադրությունը վարչապետի հրաժարականի կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում սահմանում է Հայաստանի կառավարության հրաժարականից հետո կատարվելիք իրավական ընթացակարգերը։
Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-նօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: