Երևան- Գյումրի ուղևորափոխադրող գնացքն այսօր չի աշխատի
Երևան-Գյումրի ուղևորափոխադրող գնացքը այսօր տեխնիկական պատճառներով չի աշխատի: Այս մասին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Ուղևորափոխադրումների տնօրեն Գագիկ Մովսիսյանը:
«Երեկ Երևան- Գյումրի գնացքը մասնակիորեն է աշխատել, իսկ այսօր տեղեկատվություն ունենք, որ տեխնիկական պատճառներով գնացքը վերանոգման է գնացել և չի աշխատի»,-ասաց Մովսիսյանը՝ հավելելով, որ դեռ չգիտեն, թե երբ գնացքի վերանորոգումը կավարտվի:
Նշենք, որ ուղևորներից բողոքներ ենք ստացել, որ այս օրերին Երեւան- Գյումրի գնացքը անկանոն է աշխատում: