Ավտովթար Երևանում. Ամիրյան փողոցում բախվել են 28-ամյա վարորդի՝ համարանիշները հանած BMW-ն ու 26-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր
Երեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Ամիրյան փողոցում՝ թիվ 18 շենքի դիմաց, բախվել են 28-ամյա Նարեկ Մանուկյանի վարած BMW մակնիշի 01 MN 012 համարանիշի և 26-ամյա Վահագն Ավագյանի վարած Mercedes մակնիշի 92 VA 092 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի մեկ ուղևոր տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: