Ձերբակալվել է ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը
Ապրիլի 22-ի երեկոյան ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տիգրան Ավինյանի փաստաբանը Ռուստամ Բադասյանը:
Նա հավելեց, որ Ավինյանը կասկածվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը), սակայն նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել: