Լևոն Բարսեղյանին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գիշերն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, սպասում է կալանավորման միջնորդության հարցով գործի քննությանը։
Լեւոն Բարսեղյանը դատարանին էր մոտեցել ինքնակամ, սեփական մեքենայով: Համաձայն միջնորդության, նա կալանավորվելու էր 2 ամսով: