Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Միխաիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ, այժմ վտարանդի Միխաիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ երեվա հանրահավաքից ու գրառում կատարել, որտեղ նշվում է.
Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում: Որպեսզի սեփական իշխանությունը հարգի նրանց և որպեսզի նրանց համար կարևոր հարցերը չլուծվեն Մոսկվայում:
Կրեմլն իր հերթին չի ցանկանում, որպեսզի որևէ մեկը վերջնական հաղթանակի հասնի հայ-ադրբեջանական հակամարտությունում: Մոսկվան պարզապես երկարաձգում է հակամարտությունն ու այն օգտագործում երկու երկրների քաղաքականությունը վերահսկելու համար:
Ավաղ, Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, և նրա հպարտ ժողովուրդն այժմ արձագանքում է դրան: