Կանգնած եմ իմ քույրերի, եղբայրների ու հայ ազգի կողքին. Միհրան Հարությունյան
Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանն անդրադարձել է Երևանում շարունակվող ընդդիմադիր շարժմանը:
«Հեռավոր 1995 թվականին ընդունվեց մեր հայրենիքի սահմանադրությունը, որն ասում է. «Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Հենց այդ ժամանակ իշխում էր արդարությունը, երբ հայերը վերջապես կարողացան կառուցել իրենց աշխարհը: Այսօր, երբ մենք լուրջ բախումների շեմին ենք, ես ցանկանում եմ ասել, որ կանգնած եմ իմ քույրերի և եղբայրների, ուժեղ, ստեղծագործող ու աշխատասեր հայ ազգի կողքին: Մեզ հետ է Աստված, հավատն ու ճշմարտությունը:
P.S. հիմա ես հեռու եմ Երևանից, սակայն հոգով ու սրտով ձեզ հետ եմ»,-«Instagram»-ի իր էջում գրել է 29-ամյա ըմբիշը: