Լևոն Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց. նախաքննական մարմինը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին News.am-ին ասաց նրա պաշտպան Արաքս Մելքոնյանը:
Լևոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը) և 225,1-րդ հոդվածի 1-ին (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը) և 2-րդ (Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը) մասերով:
Նախաքննական մարմինը դիմել է դատարան Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախօրեին Լևոն Բարսեղյանը բերման էր ենթարկվել ապրիլի 21-ին Գյումրիում, ապա ազատ էր արձակվել: