Հանրահավաքն ավարտվեց. գործողությունները կշարունակվեն վաղն առավոտյան
Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկած հանրահավաքն ավարտվեց: Նախատեսվում է գործողությունները շարունակվել վաղն առավոտյան՝ ժամը 8:15-ից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին կոչ արեց ժամը 22:00-ից հետո չմնալ փողոցներում:
«Ժամը 10-ից հետո ոչ ոք փողոցում չի մնում: Փոքրիկ համերգից հետո բոլորս գնում ենք տուն»,- նշեց նա: