Հրապարակում էր Սոնա Շահգելդյանը. նա երգեց բանակի հիմնը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին կոչ արեց ժամը 22:00-ից հետո չմնալ փողոցներում:
«Ժամը 10-ից հետո ոչ ոք փողոցում չի մնում: Փոքրիկ համերգից հետո բոլորս գնում ենք տուն: Սոնա Շահգելդյանը ելույթ կունենա, որից հետո բոլորս գնում ենք տուն: Ով ժամը 22:30-ից հետո մնաց փողոցում և գործողություններ կատարեց, նա մեզ հետ կապ չունի»,- հայտարարեց նա:
Սոնա Շահգելդյանը երգեց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր, հայրենի» երգը: